Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես պահանջում եմ իմ 18 տարեկան անփորձ զինվորին, որին պարտավոր ենք վերադարձնել ինձ. Անհետ կորած զինծառայողի մայր
«Ես պահանջում եմ իմ 18 տարեկան անփորձ զինվորին, որին պարտավոր ենք վերադարձնել ինձ, ես սպասում եմ իմ երեխուն, թող դուրս գան ու ինձ պատասխան տան»,- ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը` Ասյա Դանիելյանը։
Նա նշեց, որ անչափ հուզված է, ծնողների համար շատ դժվար է ամեն անգամ խոսել իրենց մեծ, աննկարագրելի ցավի մասին։
«Ես հաց, հող, փող, տուն չեմ պահանջում։ Մենք մեր երեխաներին ենք պահանջում, բացահայտեք նրանց ճակատագրերը, վերադարձրեք նրանց տուն, փրկեք գերության ճիրաններից, բավական է այդ փափուկ աթոռներին նստեք, վեր կացեք ու մեր երեխաներին տուն վերադարձրեք»,- ասաց տիկին Ասյան։
Հիշեցնենք, որ զոհված, անհետ կորած զինծառայողների հարազատներն ակցիա են անում ԱԺ դիմաց, նրանք նաև ժամանակավորապես փակել են Երևանի Բաղրամյան պողոտան։ Նրանք պահանջել էին 44-օրյա պատերազմի հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ ԱԺ լսումներ կազմակերպել ԱԺ մեծ դահլիճում, սակայն ԱԺ ղեկավարությունը տրամադրել էր փոքր դահլիճ, ինչի պատճառով էլ ծնողները ակցիա են անում՝ արտահայտելու իրենց դժգոհությունը։