Կառավարությունը շարունակում է աջակցել անասնաբուծությանը, որը նախորդ տարիներին արդյունք չի տվել
Տնտեսություն
16:15 23/04/2026
Հայաստան

Կառավարությունը շարունակում է աջակցել անասնաբուծությանը, որը նախորդ տարիներին արդյունք չի տվել

«Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հնարավորություն ենք տալիս, որ եթե կլինեն նոր նախաձեռնություններ, նոր ներդրումներ, գան, այս ծրագրով մասնակցեն, իսկ մյուս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս խելացի անասնագոմ ունենալ 1000 և ավելի գլխի համար, դա արդեն 2027 թվականի հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, որը կբերենք մոտակա ժամանակներում կամ ավելի շուտ, եթե ֆինանսական հնարավորությունները թույլ տան»,-կառավարության նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով որոշման նախագիծը:

Մինչ այդ նա հիշեցրեց, որ 2022թ.-ին ընդունված որոշումամբ՝ անասնաբուծության ճյուղում խոշոր ներդրումային ծրագրերի դեպքում եթե սահմանամերձ հատվածում մինիմում  500 մլն ներդրում արվի, իսկ ոչ սահմանամերձ հատվածներում՝ 1 մլրդ դրամ և ավելի, ապա կապիտալ ծախսերի 40 %-ի չափով վերադարձ է կկատարվել:

Սրանով նվազագույնը ևս 4 խոշոր անասնաբուծական համալիր կունենանք: Հույս ունենանք՝ նոր հայտեր էլ կլինեն»,- ասաց նախարարը:

Պապոյանը տեղեկացրեց, որ նախաձեռնության մասին արդեն իսկ տեղեկացրել են գործարար համայնքին, շատ մեծ հետաքրքրություն կա գործարար համայնքի շրջանակում: Ավելին՝ կա գործարար, որը 800 և ավելի անասնագլխով խելացի անասնագոմ ստեղծելու համար սպասման մեջ է:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը շարունակում է աջակցել անասնաբուծությանը, որը նախորդ տարիներին արդյունք չի տվել