Քաղաքացու օրվա և «Խորոված փարթիի» պատճառով ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հասարակություն
16:50 23/04/2026
Հայաստան

Քաղաքացու օրվա և «Խորոված փարթիի» պատճառով ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 25-ին՝ ժամը 00։00-ից ապրիլի 26-ի ժամը 05։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Ամիրյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 25-ին՝ ժամը 08։00-ից ապրիլի 26-ը՝ ժամը 01։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։

«Շաբաթ օրը՝ ամսի 25-ին, նշում են Քաղաքացու օրը, և այդ օրը ժամը 13։00-ից Երևանի Ամիրյան փողոցում, հեղափոխության ավանդույթների համաձայն, լինելու է, այսպես ասած, «Խորոված փարթի»։ Երեկոյան ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում մեծ տոնական համերգ է լինելու և, իհարկե, ես էլ այնտեղ եմ լինելու, մասնակցելու եմ։ Հույս ունեմ նաև այնտեղ բոլորիդ տեսնել»,-ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը։ Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը։ Այս տարի այն կնշվի ապրիլի 25-ին։ 

«Շաբաթ օրը՝ ամսի 25-ին, նշում են Քաղաքացու օրը, և այդ օրը ժամը 13։00-ից Երևանի Ամիրյան փողոցում, հեղափոխության ավանդույթների համաձայն, լինելու է, այսպես ասած, «Խորոված փարթի»։

Երեկոյան ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում մեծ տոնական համերգ է լինելու։ Իհարկե, ես էլ այնտեղ եմ լինելու, մասնակցելու եմ։ Հույս ունեմ նաև այնտեղ բոլորիդ տեսնել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքացու օրվա և «Խորոված փարթիի» պատճառով ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը