Այս տխուր օրը ոչ միայն հայերինն է, այլև՝ հույներինը. Էդուարդոս Պոլատիդիս
Քաղաքական
17:00 24/04/2026
Հայաստան

Այս տխուր օրը ոչ միայն հայերինն է, այլև՝ հույներինը. Էդուարդոս Պոլատիդիս

«Այս տխուր օրը ոչ միայն հայերինն է, այլ նաև հույներինը։ Մենք նույն տարածքն ենք կորցրել, որը հիմա կոչվում է «Թուրքիա»։ Նույն մշակույթն ու հարազատներին ենք կորցրել, նույն գերեզմաններն ու եկեղեցիներն ենք թողել։ Նույն տարիներին ցեղասպանություն ենք ապրել և մեզ էլ հայերի հետ արտաքսել են այնտեղից»,- Panorama.am-ի հետ զրույցում  ասաց  Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» միության նախագահ Էդուարդոս Պոլատիդիսը։

Նա համայնքի մյուս անդամների հետ եկել էր իր հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

«Լիլնելով Հայաստանի և Լեռնային ղարաբաղի հունական համայնքի ղեկավար, ասեմ, որ 2023 թ-ին կրկին երկու ազգերը՝ հայերը և հույները թողեցին Լեռնային Ղարաբաղը և եկան Հայաստան։ Ես իրոք վստահ եմ, որ դա ժամանակավոր է, հուսով եմ  որ այս տարվա վերջ, կամ մյուս տարվա սկիզբ էլի կգնանք Ղարաբաղ։

Ես հույս ունեմ, որ Եվրոպայում և տարածաշրջանում կատարվողը ժամանակավոր է։ Միջազգային հանրությունը տեսնում է հայերի նկատամբ հերթական ցեղասպանությունը և  լռում է, դատարկ խոսքեր, ոչ մեկը պատասխան չեն տվել, չեն էլ տալու միայն խոսակցություն է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս տխուր օրը ոչ միայն հայերինն է, այլև՝ հույներինը. Էդուարդոս Պոլատիդիս