Լիբանանը հայերի համար անվտանգ ապաստան էր, ովքեր այնտեղ գտան երկրորդ հայրենիք․Լիբանանի նախագահի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
Քաղաքական
18:54 24/04/2026
Հայաստան

Լիբանանը հայերի համար անվտանգ ապաստան էր, ովքեր այնտեղ գտան երկրորդ հայրենիք․Լիբանանի նախագահի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հայտնել է, որ տարելիցը հնարավորություն է՝ շեշտելու կոլեկտիվ հիշողության պահպանման, արդարության և մարդկային արժանապատվության կարևորությունը։

«Խոր ցավով հիշում ենք մարդկային ողբերգության զոհերին և հիշեցնում տոկունության և սեփական ինքնության նկատմամբ նվիրվածության կարևորության մասին։ Լիբանանը հայերի համար անվտանգ ապաստան էր, ովքեր այնտեղ գտան երկրորդ հայրենիք՝ նպաստելով դրա կառուցմանն ու բարգավաճմանը, դառնալով նրա ազգային կառուցվածքի և հարուստ բազմազանության անբաժանելի մասը»,- ասվում է Աունի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախագահի վարչակազմի X-ի էջում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լիբանանը հայերի համար անվտանգ ապաստան էր, ովքեր այնտեղ գտան երկրորդ հայրենիք․Լիբանանի նախագահի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ