Հայրենիքը միայն երազանք չէ՝ իրականություն է, որի համար արժե զոհել ամեն ինչ
Քաղաքական
00:30 24/04/2026
Հայաստան

Հայրենիքը միայն երազանք չէ՝ իրականություն է, որի համար արժե զոհել ամեն ինչ

«Ձեր անցյալի պատմության վրա հաստատ մնաք, ավանդույթների վրա հաստատ մնաք և ձեր ժառանգության վրա հաստատ մնաք»,-ջահերով երթի ավարտին Ծիծեռնակաբերդում ասաց արքեպիսկոպոս Հայկազուն սրբազանը՝ փոխանցելով Գարեգին երկրորդի օրհնությունը։

«Դուք այսօր երթով այցելեցիք Ծիծեռնակաբերդ, ասելու, որ դուք այն սերնդի ժառանգորդն եք, որոնք այնքան զոհուղությամբ մեզ բերեցին այս մի կտոր հայրենիքը։

Հայրենիքը սրբություն է, մանավանդ Հայոց աշխարհը, որի ամեն մի թիզն արյունով ու քրտինքով է սրբագործված և դուք այդ սրբագործության ժառանգությունն եք...

Այս հուշարձանը հայ ժողովրդի հավատքի և զգացումների արտահայտությունն է, այդ պատճառով էլ այն սուրբ է մեզ համար։

Այստեղ գալու ճանապարհին նաև արցախյան պատերազմի հերոսների շիրիմներն են. ներկայի ու անցյալի միացումը միասնաբար մեզ կառաջնորդեն դեպի պաշծառ ապագան»,- ասաց սրբազանը։

 Նա հիշեց որ հայրեը 3-4 հարյուր տարի նվիրված ծառայեցին Օսմանյան կայսրությանը և կոչվեցին ամենանվիրված հպատակներ,  և հարցրե թե ինչու թուրքերը փոխեցին իրենց քաղաքականությունը հայերի նկատմամբ։

«Հայերը երբեք իրնց ձեռքը զենք և սուր չեն վերցրել ուրիշի իրավունքը վերցնելու համար, եթե զենք են վերցրել, ապա միայն իրենց իրավունքները պաշտպանելու համար»,-ասաց Հայկազուն սրբազանը։

Հիշեցնելով 1885 թվականից սկսված հայերի կոտորածները նա ասաց որ այն թուրքական պետության կողմից ծրագրված մտադրություն էր, որ փոքր Ասիան վերածեն մի երկրի, որտեղ միայն թուրքը կարողանար ապրել։

«Թուրքերը մտածում էին որ 1-2 հայ թողնել, այն էլ թանգարանի համար; Թուրքն իր ծրագրի մեջ ձախողվեց, ձախողվեց ոչ թե նրա համար, որ իր ծրագրածը չկարողացավ կատարել, այլ նրա համար որ հայն ի վերջո հասկացավ, որ ինքն իր ձեռքով պետք է պաշտպանի իր իրավունքները, ուրիշի վրա պետք չէ հույս դնել»,- ասաց սրբազանը և հիշեցրեց, որ դրա արդյունքում Սարդարապատում Բաշ Ապարանում և ղարաքիլիսիայում թուրքական բանակները կասեցրեցին թուրքական բանակը և թուրքը ստիպված սկսեց խոսել հայի հետ։

«Մենք ապրում ենք հայրենիքի հողի վրա և այս հայրենիքը պահելն է ամենակարևոր հարցը, եթե մենք կարողաննք պահել և պահպանել ի հեճուկս բոլոր դժվարությունների,  այն կարող է լինել մեր երազանքների և տեսիլքի հիմնակետն ու մեկնակետը, դրա համար հայ ժողովուրդն իր հույսն ու հավատքը երբեք չպետք է կորցնի...

 Հայրենիքը միայն երազանք չէ, իրականություն է, որի համար արժե զոհել ամեն ինչ, նույնիսկ եթե պետք է՝ մեր կայնքը միայն այդ ձևով այս պայմաններում մենք կարող ենք պահել մեր հայրենիքը և նայել պայծառ ապագային

 Մեր ուժը մեր միասնության մեջ է առանց անցյալի և ներկայի ապագա չի կարող լինել»,-խոսքն ավարտեց Հայկազուն սրբազանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայրենիքը միայն երազանք չէ՝ իրականություն է, որի համար արժե զոհել ամեն ինչ