Զախարովա. ԵՄ-ն կփորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին
Քաղաքական
15:13 24/04/2026
Աշխարհ

Զախարովա. ԵՄ-ն կփորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին

«Ապրիլի 21-ին ԵՄ Խորհուրդը որոշեց Հայաստան ուղարկել այն, ինչ նրանք անվանեցին «ԵՄ-ի ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում գործընկերության առաքելություն», - ապրիլի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Սա ԵՄ-ի երկրորդ քաղաքացիական առաքելությունն է երկրում, բայց պարզ է, որ նոր մեխանիզմը, որը ԵՄ-ն ներկայացնում է որպես Երևանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար ենթադրաբար օգնելու միջոց, հայկական նախարարությունների և ազգային ինստիտուտների վրա Բրյուսելին լրացուցիչ լծակներ կտա։ Ի դեպ, Բրյուսելում ոչ ոք դա չի թաքցնում»,-նշեց դիվանագետը։

Շարունակելով միտքը՝ Զախարովան ասաց. «Անօրինական ֆինանսական հոսքերի հետևման և կիբեռհարձակումների, տեղեկատվական մանիպուլյացիաների և երրորդ երկրներից տեղեկատվական միջամտության դեմ պայքարի պատրվակով ԵՄ-ն կփորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Մենք Եվրամիությանը շատ լավ ճանաչում ենք, և ոչ մի դեպքում չենք կարող բացառել դա։ Նրանք ուզել և ցանկանում են ազդել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զախարովա. ԵՄ-ն կփորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին