Ոչ թե Օսմանյան կայսրությունում, այլ Օսմանյան կայսրության կոմից իրականացված. Թյուրքագետը՝ ԱԳՆ-ին
Քաղաքական
10:57 24/04/2026
Հայաստան

Ոչ թե Օսմանյան կայսրությունում, այլ Օսմանյան կայսրության կոմից իրականացված. Թյուրքագետը՝ ԱԳՆ-ին

«Ոչ թե Օսմանյան կայսրությունում, այլ Օսմանյան կայսրության կոմից իրականացված: Մի արեք այս սխալը»,-Թելեգրամի իր ալիքում գրել է թյուրքագետ Մհեր Աբրահամյանը;

Նա շեշտում է՝ Հայոց ցեղասպանությունը կազմակարվել և իրականացվել է Օսմանյան կայսրության պետական բարձր ղերկավարության կողմից մշակված հստակ ծրագրով:

Նշենք, որ քիչ առաջ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոչ թե Օսմանյան կայսրությունում, այլ Օսմանյան կայսրության կոմից իրականացված. Թյուրքագետը՝ ԱԳՆ-ին