Ի՞նչ պրոբլեմ կա դրանում. Սերժ Սարգսյանը՝ Թուրքիայի դրnշն այրելու մասին
Քաղաքական
17:44 24/04/2026
Հայաստան

Ի՞նչ պրոբլեմ կա դրանում. Սերժ Սարգսյանը՝ Թուրքիայի դրnշն այրելու մասին

«Ի՞նչ է եղել։ Ի՞նչ պրոբլեմ կա դրանում»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝  արձագանքելով այն հարցին, որ տարիներ շարունակ ՀՅԴ-ն այրել է Թուրքիայի դրոշն ու  ջահերով երթ իրականացրել, ինչն այս իշխանությունները սադրանք են համարում։

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն վիրավորվում Արցախում քանդված եկեղեցիների իրողությունից, վիրավրովում են Թուրքիայի դրոշը Երևանում այրելու իրողությունից, Սերժ Սարգսյանն ասաց. «Իրենց քաղաքականությունն է, դա նորություն չէ»։

Նա նշեց, որ ոչ ոք չի կարող մոռացության տալ ոչինչ. «Իրենք ուզում են մոռանալ, դա իրենց գործն է, բայց անհնար է՝ ոչ ոք չի կարող մոռացության տալ»։  

Սերժ Սարգսյանը նշեց, որ ապրիլի 24-ն իր համար միշտ այլ օր է եղել, ոչ թե սովորական, առօրեական օր։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ պրոբլեմ կա դրանում. Սերժ Սարգսյանը՝ Թուրքիայի դրnշն այրելու մասին