«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա երկաթբետոնե էլեկտրասյանը
Հասարակություն
10:12 24/04/2026
Հայաստան

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա երկաթբետոնե էլեկտրասյանը

Անցած գիշեր՝ ժամը 02։18-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վանի հերոսներ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանի հերոսներ փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա երկաթբետոնե էլեկտրասյանը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Վարորդը հոսպիտալացվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա երկաթբետոնե էլեկտրասյանը