Իրանական պատվիրակությունն Իսլամաբադում է. Ի՞նչ է նախատեսված այնտեղ
Քաղաքական
10:00 25/04/2026
Տարածաշրջան

Իրանական պատվիրակությունն Իսլամաբադում է. Ի՞նչ է նախատեսված այնտեղ

Իսլամաբադում Իրանի պատվիրակությունը հանդիպել է Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային այսօր հայտարարել է, որ Պակիստանի մայրաքաղաքում Իրան-ԱՄՆ որևէ ձևաչափով հանդիպումներ նախատեսված չեն։

«Մենք պաշտոնական այցով ժամանում ենք Պակիստանի Իսլամաբադ քաղաք: Արտաքին գործերի նախարար Արաղչին կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ համաձայնեցնելով նրանց շարունակական միջնորդական և բարի ծառայությունների ջանքերը՝ Ամերիկայի կողմից պարտադրված ագրեսիվ պատերազմի դադարեցման և մեր տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար», - գրել է Բաղային այսօր վաղ առավոտյան X-ի իր միկրոբոլգում։

Նա ավելացրել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում նախատեսված չէ: Իրանի դիտարկումները կփոխանցվեն Պակիստանին։

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ուրբաթ օրը սկսել է տարածաշրջանային շրջագայությունը՝ այցելելով Իսլամաբադ, Մասկատ և Մոսկվա։ Այցի հիմնական նպատակներն են  երկկողմ խորհրդակցությունների անցկացումը, որոնց ընթացքում քննարկվելու են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմի վերջին վիճակը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանական պատվիրակությունն Իսլամաբադում է. Ի՞նչ է նախատեսված այնտեղ