Չարենցավանում «GAZelle»-ը բախվել է ճամփեզրի քարին, կան տուժածներ
Հասարակություն
21:20 25/04/2026
Հայաստան

Չարենցավանում «GAZelle»-ը բախվել է ճամփեզրի քարին, կան տուժածներ

Ապրիլի 25-ին, ժամը 16։52-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում՝ հին շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին։ Երկու տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և օգնել բեռնատար ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չարենցավանում «GAZelle»-ը բախվել է ճամփեզրի քարին, կան տուժածներ