Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՄ-ն Վենետիկի բիենալեին կզրկի դրամաշնորհից՝ ցուցահանդեսին Ռուսաստանի մասնակցության պատճառով
Եվրահանձնաժողովի դադարեցրել է Վենետիկի բիենալեի ֆինանսավորումը. հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը հայտարարել է, որ 2028 թվականի համար նախատեսված 2.3 միլիոն դոլարի դրամաշնորհը չի տրամադրվի։
artguide.com-ի հաղորդմամբ, պատճառը ռուս նկարիչների մասնակցությունն էր 2026 թվականի ցուցահանդեսին։ Եվրամիությունը սա համարել է պատժամիջոցների ռեժիմի խախտում։
Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծ» և «Արծաթե առյուծ» մրցանակների ժյուրիները նաև հայտարարել են, որ չեն գնահատի այն երկրների տաղավարները, որոնց առաջնորդները հետաքննվում են Միջազգային քրեական դատարանի կողմից՝ մարդկության դեմ հանցագործությունների համար: Այս որոշումը վերաբերում է Ռուսաստանի և Իսրայելի տաղավարներին: