Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությա՞մբ. «Ռեգիոն»
«Ռեգիոն» տելեգրամյան ալիքի թղթակիցը հայտնում է, որ այսօր հայ֊վրացական Բագրատաշեն ֊ Սադախլո մաքսակետում արձանագրվել են մարդկանց մեծ կուտակումներ, մասնավորապես Երևան են գալիս մեծ թվով ազգությամբ ադրբեջանցիներ, որոնք սահմանը հատում են երրորդ պետությունների անձնագրերով։
«Ըստ թղթակցի, հարյուրավոր ադրբեջանցիները պատրաստվում են ներկա գտնվել այսօր Երևանում Հանրապետության հրապարակում նախատեսված և իշխանությունների կողմից կազմակերպվող խաղաղությանը նվիրված համերգին, որը անցկացվում է ապրիլի 25-ին՝ Հայաստանի «Քաղաքացու օրվա» շրջանակներում:
Ականատեսի փոխանցմամբ՝ ճանապարհին ևս նկատվում են մեծաթիվ քանակի ադրբեջանցիներ, որոնք կանգ են առնում և լուսանկարվում, տեսանյութեր են նկարահանում, խանութներում լսվում են ադրբեջաներեն երկխոսություններ։ Հետաքրքիր է, որ ինչպես անցակետում, այնպես էլ ճանապարհին ադրբեջանցիները իրենց բավական ինքնավստահ են զգում, միմյանց հետ շփվում են բացառապես ադրբեջաներենով»,-գրում է աղբյուրը։
Panorama.am-ն աշխատանքային երկուշաբթի օրը հարցում կանի պետական մարմիններին՝ ստուգելու տեղեկատվության իսկությունն ու ստանալու մեկնաբանություններ։