Ահազանգ. Բանակին ուղարկված օգնությունը բերել են ու թաղել հողի տակ
Հասարակություն
13:28 25/04/2026
Հայաստան

Ահազանգ. Բանակին ուղարկված օգնությունը բերել են ու թաղել հողի տակ

Լրագրող Սյուզի Բադոյանը քաղաքացու ահազանգի հետքերով մեկնել է Արևշատ գյուղ։ Բնակիչներն ահազանգել են, թե գյուղի վերջնամասում բերել են ու թափել, ապա նաև հողի տակ թաղել ենթադրաբար բանակի համար նախատեսված օգնությունը՝ հաստ բաճկոններ, դեղորայք, ախտահանող սպիրտ, հակագազ, պահածոներ, ներքնակներ և այլն։

Այժմ Արևշատ գյուղ են ժամանել նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչները։

«Գիշերը տրակտորով մոտեցել են, թաքուն էքսկավատորով  թաղել են ենթադրաբար պատերազմի ընթացքում դրսից ուղարկված ու տեղ չհասած օգնությունը»,-մանրամասնում է լրագրողը։


 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ահազանգ. Բանակին ուղարկված օգնությունը բերել են ու թաղել հողի տակ