«Հրապարակ». Դիվանագետի օրվան նվիրված միջոցառումը պետբյուջեի վրա կլորիկ գումար է նստել
Օրվա մամուլ
08:34 25/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Դիվանագետի օրվան նվիրված միջոցառումը պետբյուջեի վրա կլորիկ գումար է նստել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարտի 2-ին ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառումն այս տարի հատուկ հանդիսավորությամբ են նշել: Միջոցառմանը մասնակցել և ելույթներ են ունեցել նաև Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։

Պարզվում է՝ միջոցառումը պետբյուջեի վրա կլորիկ գումար է նստել։ «Հրապարակ»-ը մեկ անձից կատարվող գնումների հարթակից տեղեկացավ, որ միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 4 մլն 867 հազար 720 դրամ։ ԱԳՆ-ն առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Անի Մանուկյան Միսակի» ԱՁ-ի հետ։

Հատկանշական է, որ ընկերությունը պետական գրանցում է ստացել 1 տարի առաջ՝ 2025թ. մարտի 13-ին, և սա պետական ապարատի հետ կնքված առաջին խոշոր պայմանագիրն է։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունն ապահովել է միջոցառման մեծ պաստառները, բեմահարթակը, երգչախումբը, ինչպես նաև՝ ձայնային և հնչյունային համակարգերը։

Մեզ հայտնի դարձավ, որ միջոցառումն անցկացվել է Grand Hotel-ում, որից հետո տեղի է ունեցել երեկոյան խնջույք։ Խնջույքին մասնակցել են նաև DJ-ներ, սակայն թե՛ ԱԳՆ-ի և թե՛ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրություններում տոնական խնջույքի մասին որևէ հիշատակում չի եղել։ Հյուրասիրությունը կազմակերպվել է 260 անձի համար, և վճարվել է 4 մլն 576 հազար դրամ։ Ստացվում է՝ Դիվանագետի օրը ՀՀ բյուջեի վրա մոտ 9.5 մլն դրամ է նստել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Դիվանագետի օրվան նվիրված միջոցառումը պետբյուջեի վրա կլորիկ գումար է նստել