Հազարավոր իuրայելgիներ հավաքվել են Թել Ավիվում՝ կառավարության դեմ հանրահավաքի
Քաղաքական
22:18 25/04/2026
Աշխարհ

Հազարավոր իuրայելgիներ հավաքվել են Թել Ավիվում՝ կառավարության դեմ հանրահավաքի

Հազարավոր իսրայելցիներ շաբաթ երեկոյան Թել Ավիվի կենտրոնում դուրս են եկել փողոցներ՝ կառավարության դեմ ցույցի մասնակցելու համար։  Ռիա նովոստիի թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքը տեղի է ունենում Թատերական հրապարակում, որտեղ հավաքվել են ձախակողմյան քաղաքական սպեկտրի կողմնակիցները, ովքեր ավանդաբար դեմ են վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան կառավարության քաղաքականությանը։

Բողոքի ակցիայի վայրում հերթապահում է մեծ թվով ոստիկանական ուժեր, սակայն նրանք չեն խանգարում միջոցառումներին, քանի որ հանրահավաքը հաստատվել է իշխանությունների կողմից և տեղի է ունենում առանց հասարակական կարգի որևէ խախտման։

Ակտիվիստները պաստառներ են պահում, որոնցում կոչ են անում կառավարությանը տարածաշրջանում խաղաղ քաղաքականություն վարել: Կան նաև կոչեր Իսրայելում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու և ժողովրդավարական արժեքները պաշտպանելու վերաբերյալ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հազարավոր իuրայելgիներ հավաքվել են Թել Ավիվում՝ կառավարության դեմ հանրահավաքի