Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ապրիլի 25-26-ը Երևանում անցկացվում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Սա կարևոր իրադարձություն է թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային մարզական կյանքի համար, հատկապես, որ մրցաշարը առաջին անգամ է կազմակերպվում մեր երկրում»,-այդ մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։
«Մրցաշարին հետևելու համար Հայաստան են ժամանել Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Փիթքլը և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։
Այսպիսի մրցաշարերը ևս մեկ անգամ հիշեցնում են, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն ոչ միայն օլիմպիական, այլ նաև ոչ օլիմպիական մարզաձևերը՝ աջակցելով սպորտի զարգացմանն ու երիտասարդների ակտիվ մասնակցությանը»,-ասվում է տեսագրությանն ուղեկցող հաղորդագրության մեջ։