Տրապիզոնում թուրք և ռուս բռնցքամարտիկների միջև մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի
Սպորտ
16:50 26/04/2026
Տարածաշրջան

Տրապիզոնում թուրք և ռուս բռնցքամարտիկների միջև մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացվող բռնցքամարտի մրցաշարում թուրք և ռուս ներկայացուցիչների միջև բախումը վերածվել է զանգվածային կռվի։

Բռնցքամարտիկ Էմիրհան Կալքանը UBO-ի աշխարհի չեմպիոնական գոտու համար մրցել է  Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Գորոխովի հետ։ Երկու կողմերի միջև լարվածությունը սկսվել է երրորդ ռաունդում։

Լեզբակռիվն արագ վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որին մասնակցել են տասնյակ հանդիսատեսներ։ Տեսանյութից երևում է թե ինչպես են թուրք երկրպագուները ծեցում մրցավարին, ոտքերով և բռունցքներով հարվածելով նրա գլխին։

Միջադեպի պատճառով մենամարտը ընդհատվել է, և սկսվել է հետաքննություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տրապիզոնում թուրք և ռուս բռնցքամարտիկների միջև մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի