Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ցանկացած անկողմնակալ դիտորդի համար պարզ է, որ հրապարակված ձայնագրություններում Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի գործողություններում որևէ հանցակազմի բացակայությունն ակնհայտ է. Գոհար Մելոյան
«Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են»,-գրում է սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միացած Գոհար Մելոյանը՝ հավելելով.
«Հրապարակված ձայնագրության մեջ ո՞ր գործողությունն է հանդիսանում քրեորեն պատժելի արարք։ Ընդհանրապես, ո՞ր արտահայտությունն է պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ։ Կարծում եմ՝ ցանկացած անկողմնակալ դիտորդի համար պարզ է, որ հրապարակված ձայնագրություններում Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի գործողություններում որևէ հանցակազմի բացակայությունն ակնհայտ է:
Ուժեղ Հայաստանում հերոսներն արժանանալու են պատվի ու հարգանքի