Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է եռափուլ կարգավորում
Քաղաքական
09:02 27/04/2026
Տարածաշրջան

Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է եռափուլ կարգավորում

Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների եռափուլ բանաձևը; Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Al Mayadeen հեռուստաալիքի հաղորդած տեղեկատվությունը։

«Իրանը միջնորդներին տեղեկացրել է երեք փուլերի վրա հիմնված բանակցային ձևաչափի մասին, և եթե Վաշինգտոնն ընդունի այն, Թեհրանը կբանակցի դրա համաձայն»,- ասվում է հրատարակության մեջ։

Նախաձեռնության համաձայն՝ բանակցությունների առաջին փուլում պետք է կենտրոնանա ն պատերազմի դադարեցման և Իրանի ու Լիբանանի դեմ հետագա ռազմական գործողություններ չլինելու երաշխիքներ ստանալու վրա։

Երկրորդ փուլում՝ պատերազմի ավարտից հետո կողմերը պետք է պայմանավորվեն Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ։

Միայն այս երկու կետերի կատարումից հետո կքննարկվի Իրանի միջուկային ծրագիրը։

Նշենք, որ այս օրերին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շարունակում է իր պաշտոնական այցերը։ Անցած օրերին նա եղել է Պակիստանում, Օմանում։ Այսօր նա ժամանել է Սանկտ Պետերբուրգ; Նախատեսված է, որ Իրանի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է եռափուլ կարգավորում