Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լիբանանի խորհրդարանի անդամ և ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունին «Ցեղասպանություն. Հիշողություն և կանխարգելում» միջազգային համաժողովի հատուկ հյուրն էր։ Այս մասին գրում է Ռուսաստանի հայերի միությունը՝ հրապարակելով տեսանյութ։
Բագրատունին Մերձավոր Արևելքից էր, մի տարածաշրջանից, որը տասնամյակներ շարունակ անկայուն է եղել։ Քաղաքացիական անձինք անընդհատ հարձակման են ենթարկվում բոլոր կողմերից։ Սա նաև ցեղասպանության դրսևորում է, երբ ժողովուրդը զրկվում է իր օրինական բնակության վայրից։ Եվ Հակոբ Բագրատունին համոզված է, որ ցեղասպանության այս դրսևորումները տեղի են ունենում նաև այսօր, քանի որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության նախաձեռնողներն ու կատարողները՝ Օսմանյան կայսրությունը և նրա իրավահաջորդը՝ ժամանակակից Թուրքիան, չեն զղջացել և պատշաճ կերպով չեն պատժվել։
Բագրատունու ելույթը արևմտահայերեն էր։
Ռուսաստանի հայերի միության կողմից Մոսկվայի կառավարության աջակցությամբ կազմակերպված «Ցեղասպանություն։ Հիշողություն և կանխարգելում» միջազգային համաժողովը տեղի ունեցավ 2026 թվականի ապրիլի 24-ին՝ Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում։
Մանրամասները՝ տեսանյութում։