Հայտնի արgախшտյшg Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով. Արտակ Բեգլարյան
Քաղաքական
16:31 28/04/2026
Հայաստան

Հայտնի արgախшտյшg Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով. Արտակ Բեգլարյան

«Հայտնի արցախատյաց Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով և իր պարտականությունները արդյունավետ ու բարեխիղճ կերպով կատարի այն նախարարությունում, որտեղ հսկայական անելիքներ կան թե՛ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքների բավարարման և թե՛ ընդհանրապես ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»,- նշել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ արձագանքելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի՝ նախօրեին Հ1-ով արած հայտարարություններին։

«Ձեր հանցավոր հայտարարությունները պարզապես նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը՝ ոչնչացնելու այն հայկական ու համամարդկային արժեքները, որոնք ձեզ համար ընդհանրապես արժեք չեն»,- գրել է Բեգլարյանը։ 

Թորոսյանը եթերում Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման  մասին, մասնավորապես, հայտարարել էր. «Մենք հայտարարել ենք մի բան, որ մեր համար, մեր ժողովրդի համար Ղարաբաղյան շարժումը փակված է։ Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայտնի արgախшտյшg Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով. Արտակ Բեգլարյան