Առնվազն 10 տարով պետք է հետաձգել գյուղոլորտի հարկման պահանջը. Առաքելյան
Քաղաքական
12:05 28/04/2026
Հայաստան

Առնվազն 10 տարով պետք է հետաձգել գյուղոլորտի հարկման պահանջը. Առաքելյան

Գյուղատնտեսության ոլորտը 2027թ․ հունվարի 1-ից հարկվելու է շահութահարկով՝ համաձայն Հարկային օրենսգրքի։ Մինչդեռ ներկայումս ոլորտը ազատված է հարկերից։

«Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացնելու գյուղոլորտի համար։ Դրանից առավելապես տուժելու են ոչ խոշոր տնտեսավարողները»,-կարծում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նրա գնահատմամբ, հարկային բեռի զգալի աճը, իր հերթին, կբերի արտադրության ինքնարժեքի բարձրացման, ինչը անխուսափելիորեն կարտացոլվի գյուղմթերքի գների վրա։ Այս ամենը կհանգեցնի բնակչության գնողունակության նվազեցմանն ու ընդհանուր բարեկեցության վատթարացմանը։

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություն՝ առնվազն 10 տարով հետաձգելով գյուղոլորտի հարկման պահանջը։ Դա հնարավորություն կտա ոլորտը զերծ պահել ռիսկերից և խուսափել սոցիալ-տնտեսական հետևանքներից»,-նշում է Առաքելյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առնվազն 10 տարով պետք է հետաձգել գյուղոլորտի հարկման պահանջը. Առաքելյան