Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արտաքին և անվտանգային քաղաքականությունն ապահովում է մեր երկրի կենսունակությունը. Այվազյան
«Հայաստանի վիճակի բարդ լինելը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրներով»,- ԲՀԿ-ի նախընտրական ծրագրի հիմնադրույքները ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
Արձանագրելով, որ Հայաստանը բախվում է ներքին խնդիրների և արտաքին կոշտ մարտահրավերներին՝ Այվազյանն ասաց, որ այն հիասթափության պատճառ չէ, և հայկական կողմը չի կարող ձեռքերը ծալած նստել, ինչը ՀՀ-ի հակառակորդի նպատակն է։
«Սա մեր համար անելանելի վիճակ չէ, փակուղի չէ, իսկ վերջինս՝ վատ որոշումների արդյունք է, այլ ոչ թե Ճակատագիր։ Մենք վստահ ենք, որ Հայաստանն ունի զարգացման բոլոր նախադրյալերը»,-ասաց Այվազյանը՝ նշելով որ մեր խնդիրը ոչ թե փոքր տարածքն ու քիչ բնակչություն ունենալն է, այլ սխալ կառավարումը։
Նար խոսքով, եթե երկիրն ունենա միասնույթուն և արդյունավետ պետական համակարգ, ապա տաղանդաշատ ժողովրդի հետ կարճ ժամանակահատվածում կապահովվի երկրի վերելքը։
Անդրադառնալով առանցքային գործոնին՝ անվտանգությանը՝ Արա Այվազյաննն ասաց, որ առանց դրան չի լինի ո՛չ ներդրում, ո՛չ տնտեսություն, ո՛չ էլ զարգացում։
«Արտաքին և անվտանգային քաղաքականությունն այն ողնաշարն է, որը ապահովում է մեր երկրի կենսունակությունը և զարգացումը»,-ասաց Արա Այվազյանը հավել․ելով սր ծրագրի այդ բաժինը ամբողջացրել է և շուտով կներկայացնի հանությանը։