Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հաջորդ գոտեմարտը ազատ ոճի ըմբշամարտի Real American Fighter (RAF) լիգայում կանցկացնի մայիսի 30-ին Դալլասում։ Արման Ծառուկյանի մրցակիցը կլինի ամերիկացի ըմբիշ, ինֆլյուենսեր Քիլոն Mugzy Ջիմիսոնը։
Արման Ծառուկյանը 5 ամսում 5-րդ գոտեմարտը կանցկացնի RAF-ում։ Նախորդ գոտեմարտում նա հաղթել էր ամերիկացի Յուրայ Ֆայբերին։
Ջիմիսոնը մասնակցել է պրոֆեսիոնալ ռեսթլինգի մենամարտերում և մեկ սիրողական հաղթական մենամարտ է անցկացրել ММА-ում։ RAF-ում նա անցկացրել է երեք գոտեմարտ, մեկում հաղթել է երկուսում պարտվել։