Վերահսկողական միջոցառումներ են նախատեսված Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 50 կրթօջախում
Կրթություն, գիտություն
19:06 28/04/2026
Հայաստան

Վերահսկողական միջոցառումներ են նախատեսված Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 50 կրթօջախում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մշտադիտարկվում և գնահատվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների գործունեությունը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նպատակը դպրոցների կարիքները բացահայտելն ու դրանց զարգացման ռազմավարությունը մշակելն է։

Մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը վերահսկողական միջոցառումներ են նախատեսված քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 50 կրթօջախում, որոնցից 28-ում գործընթացն արդեն ավարտվել է։

Կրթության որակից բացի վերահսկվում է նաև դպրոցների վարչատնտեսական գործունեությունը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերահսկողական միջոցառումներ են նախատեսված Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 50 կրթօջախում