Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպման մասին
Քաղաքական
17:04 28/04/2026
Հայաստան

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպման մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ, որը վերնագրված է՝ «Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին»։

«Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում»,- նշում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ 

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` այսօր Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպման մասին