Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մшրմին
Քաղաքական
21:15 28/04/2026
Հայաստան

Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մшրմին

Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան կամրջի տակ դի կա։

«Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։

Ժամանել են նաև 103 շտապօգնության բժիշկների թիվ 03 խումբը, և բժիշկներն ու պարեկները դժվարանցանելի ճանապարհով իջել են հայտնաբերված մարմնի մոտ, որտեղ բժիշկները արձանագրել են քաղաքացու մահը։

Փրկարարները արդեն հատուկ ճոպաններ են անցկացրել և սպասում են, մինչև դեպքի վայր կժամանի ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հերթապահ խումբը, որից հետո դին պետք է դուրս բերվի և մոտեցվի դիատարին։Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Մահացածը 20-22 տարեկան տղա է։Տ եղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է»,-հայտնում է shamshyan.com-ը;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մшրմին