«Հրապարակ». Ինչով է Ալիևն ուզում աջակցել Փաշինյանին ընտրություններին ընդառաջ
Օրվա մամուլ
08:38 28/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչով է Ալիևն ուզում աջակցել Փաշինյանին ընտրություններին ընդառաջ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ հայ հանրությունը գուշակում է, թե Իլհամ Ալիևն ընտրությունների շեմին ինչով և ինչպես է աջակցելու իր ընկեր Նիկոլ Փաշինյանին, և կանխատեսումներ են անում, որ գուցե Ադրբեջանը սահմանային մի միջադեպ սարքի, որ ՔՊ-ականները պատերազմով սարսափեցնեն հայ ընտրողներին ու քվե կորզեն, պարզվում է` Ալիևն ավելի լավ լուծում է գտել:

Մեր տեղեկություններով, Ալիևն ուզում է մինչև ընտրությունները գերիների 2 խմբի վերադարձնել Հայաստանին: Մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում` 3: Բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտում տառապում էր, կվերադառնա հայրենիք: Անշուշտ, մեծ ցնծություն կտիրի Հայաստանում, և Ալիևը հույս ունի, որ այս քայլով անխուսափելի կդարձնի սիրելի գործընկերոջ` Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը: Այն, որ գերիների վերադարձի թեման համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ, վկայում է նաև Արցախի ղեկավարությանը վերադարձողների ցանկում չընդգրկելը: Չէ՞ որ նրանց վերադարձը կարող էր Հայաստանում ներքաղաքական մթնոլորտ փոխել և մեր ժողովրդի կոտրված ոգին բարձրացնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչով է Ալիևն ուզում աջակցել Փաշինյանին ընտրություններին ընդառաջ