«Հրապարակ». Եթե Փաշինյանը վերընտրվի, «Նիկոլ՝ վարչապետ» գոռացող աշակերտները կհասկանան, թե ինչքան դժվար է Նավուր տանող դպրոցի ճամփան
Օրվա մամուլ
08:44 28/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Եթե Փաշինյանը վերընտրվի, «Նիկոլ՝ վարչապետ» գոռացող աշակերտները կհասկանան, թե ինչքան դժվար է Նավուր տանող դպրոցի ճամփան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը լայվով ներկայացնում էր, որ Բերդ համայնքի Չինչին գյուղ մտնող ճանապարհը նախկինում ասֆալտապատ չէր` այժմ ասֆալտապատ է։ Չինչինի կենտրոնում հավաքված, նախապես պարապած դպրոցականները Փաշինյանին դիմավորեցին «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով։

Գյուղամիջում Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրեց` ի՞նչ վիճակում է Չինչինի դպրոցի շենքը, մարզպետն ասաց, որ դպրոցում հին վիճակն է` նախատեսված է Չինչինի դպրոցը միացնել Նավուրի դպրոցին։ Չինչինի միջնակարգ դպրոցն այժմ 41 աշակերտ ունի։ Եթե հունիսի 7-ի ընտրություններով Փաշինյանի իշխանությունը վերընտրվի, «Նիկոլ՝ վարչապետ» գոռացող աշակերտներն աշնանը կհասկանան, թե ինչքան դժվար է հարևան Նավուր գյուղ տանող դպրոցի ճամփան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Եթե Փաշինյանը վերընտրվի, «Նիկոլ՝ վարչապետ» գոռացող աշակերտները կհասկանան, թե ինչքան դժվար է Նավուր տանող դպրոցի ճամփան