Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ավարտին են հասցվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի կազմման աշխատանքները։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Այն մեկ օրում կամ մեկ ամսում գրված ծրագիր չէ, մենք ունեինք Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ամիսներ առաջ կայացված սկզբունքային դիրքորոշում, որ փոխելու ենք մոդելը և մոտեցումը նախընտրական ծրագրի կազմման։ Այս դեպքում մենք առաջնորդվել ենք ոչ թե վերևից ներքև, այլ ներքևից վերև սկզբունքով»,-ասաց Տոնոյանը։
Բանախոսը մանրամասնեց, որ ամիսներ շարունակ կուսակցության թիմը, «Առաջարկ Հայաստանին» ՀԿ գրասենյակը ստացել է հազարավոր նամակներ, առաջարկներ քաղաքացիներից, ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչներից կազմված խմբերը դրանք մշակել են ու կազմել կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Մենք հանդես ենք գալու 10 առաջարկներով, դրանցից յուրաքանչյուրն ունի ծավալուն բացվածք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։