Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպ ունի ավտոարշավորդի հետ. Թարմ լուսանկարներ
Աշխարհում
12:16 28/04/2026
Աշխարհ

Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպ ունի ավտոարշավորդի հետ. Թարմ լուսանկարներ

Ամերիկահայ հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանին լուսանկարել են «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ։ Լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում։

Քիմ Քարդաշյանի և Լյուիս Հեմիլթոնի միջև սիրավեպի մասին խոսակցություններ  սկսեցին տարածվել այս տարվա փետրվարից, երբ աստղը մասնավոր ինքնաթիռով թռել է մրցարշավորդի մոտ։ Քիմը Լյուիսի համար թանկարժեք 10-ժամյա թռիչք է կատարել Լոս Անջելեսից հասնելով Լոնդոն։

Երկու ամիս անց Քիմը և Լյուիսը հաստատեցին լուրերը։ Ճապոնիայի Գրան պրիի մեկնարկից կարճ ժամանակ առաջ Ferrari-ի վարորդը այցելել է հայտնի Դայկոկու կայանատեղի։ Նա այնտեղ ժամանել է իր սիրելի Ferrari F40-ով։ Հենց այդ ուղևորության ընթացքում արված լուսանկարում Քիմ Քարդաշյանը նստած է Համիլթոնի կողքին։

Ներքևում մեծ տառերով գրված է եղել «Սպասումն ավարտվեց»։ Համիլթոնի երկրպագուները վստահ են, որ այս արտահայտությունը հաստատում է նրա և Քարդաշյանի հարաբերությունները։ Հնարավոր է՝ Լյուիսը, հոգնած մամուլի հարցերից, որոշել է խոստովանել իր զգացմունքները Քիմի նկատմամբ։

Ավելի ուշ անցորդները լուսանկարել են Քիմ Քարդաշյանին և Լյուիս Համիլթոնին Տոկիոյի փողոցներով միասին զբոսնելիս։ Նրանք նաև հայտնել են, որ ռեալիթի շոուների աստղին ուղեկցում էին իր երեխաները, որոնց հետ յոթակի չեմպիոնը ակտիվորեն շփվել է։



Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպ ունի ավտոարշավորդի հետ. Թարմ լուսանկարներ