Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խարդախության, սուտ մատնության, թմրամիջոցների իրացման մեղադրանքներով հետախուզվողները հայտնաբերվել են
Քրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից ապրիլի 27-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը մարտի 28-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով Քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ, ապրիլի 27-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տարածքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի, որը մարտի 30-ից Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 27-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և վարչություն են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 22-ից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք»,- նշված է հաղորդագրությունում։