Ողբերգական վթար Սյունիքում. մեքենան մոտ 100 մ գլորվել է ձորը
Հասարակություն
08:11 28/04/2026
Հայաստան

Ողբերգական վթար Սյունիքում. մեքենան մոտ 100 մ գլորվել է ձորը

Ապրիլի 28-ին, ժամը 01։38-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքից դեպի «Մեղրու սար» տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկներ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը։

Բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder