Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ ժամանած Ադրբեջանի փոխվարչապետ պատվիրակությունն Աղվերանում են. տարածքում ուժեղացված ծառայություն է
24News-ի տեղեկություններով, այսօր Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում։
News.am-ի թղթակցի հաղորդմամբ ՝ Աղվերանի Apricot Hotels & Resort-ի հատվածում ուժեղացված ծառայություն է իրականացվում։
Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն հաստատել էր, որ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում:
Ավելի վաղ գրել էինք, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։ Քաղավիացիայից հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան։
Մինչ այս պահը ոչ ՀՀ ԱԳՆ-ից, ոչ կառավարությունից որևէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել ադրբեջանական պատվիրակության այցի մասին։