Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
300 000 ադրբեջանցիներից առաջինն արդեն այսօր ժամանել է Հայաստան․ Արեգա Հովսեփյանը՝ Մուստաֆաևի այցի մասին
«Առաջին ադրբեջանցին այսօր հասավ Հայաստան։ Մենք կփոխենք նրանց ծրագիրը»,- այս մասին նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Նա նաև հավելել է․
«300 000 ադրբեջանցիներից առաջինն արդեն այսօր ժամանել է Հայաստան, և նա Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն է, ով, ըստ տեղեկությունների, ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայրը Հայաստանում։ Սա այն իրական Հայաստանն է, որը բերել է Նիկոլ Փաշինյանը, և 300 000 ադրբեջանցիների վերաբնակեցման պրոցեսի մեկնարկը տրվեց այսօր։ Սա այն իրականությունն է, որը բերել է Նիկոլ Փաշինյանը, երբ պատերազմի հերոսները գտնվում են բանտում, և սա այն Հայաստանն է, որտեղ քարոզվում է ադրբեջանական թեզեր, արդարացվում է հայկական եկեղեցիների քանդելը, պղծելը և ասում, որ մենք որևէ կապ չունենք դրանց հետ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։