Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մի տվեք երկրորդ հնարավորություն». Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվո՞ւմ են
24News-ի տեղեկություններով, քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը և ՌԴ միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կին Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են:
«Մեր տեղեկություններով, Նատալյա Ռոտենբերգը դիմել է դատարան ամուսնալուծության համար:
Թե ինչն է ամուսնալուծության պատճառը, դեռևս չեն ցանկանում հայտնել:
Նկատելի է, որ վերջին շրջանում Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը սոցցանցերում համատեղ լուսանկարներ չեն հրապարակում»,- գրել է կայքը։
Գառումներից մեկում Նատալյա Ռոտենբերգը գրել է. «Երկրորդ հնարավորություն մի տվեք, թող նրանք գնահատեն առաջինից»։
Մեկ այլ գրառման մեջ նշել է. «Կնոջ ուժը միշտ չէ, որ գտնվում է մեծ որոշումների մեջ։ Ավելի հաճախ այն գտնվում է լռության մեջ»։