Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանն ասաց՝ ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալներում.Արթուր Խաչատրյան
«ՄԻԵԴ-ի որոշման մեջ հիշատակվել է, որ ՀՀ իշխանությունները որոշ փաստաթղթեր չեն ներկայացրել, կամ հարցումներին չեն արձագանքել, այն ձեզ որոշակի գործողության դրդե՞լ է, թե՞ ոչ»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Գլխավոր դատախաղ Աննա Վարդապետյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ պարադոկսալ իրավիճակ է ստեղծվել, որովհետև քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանի անունը հայտնի դարձավ մարտի 1-ի իրադարձություններից հետո, մինչ այդ նա լրագրող էր։
Խաչատրյանը նկատեց, որ որպես Մարտի 1-ի մասնակից Փաշինյանը շահագրգռված էր, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ քայլեր ձեռնարկեր, իսկ որպես վարչապետ նա պարտավոր էր պաշտպանել ՀՀ-ի շահերը, բայց ՄԻԵԴ-ից հայտնել են, որ Հայաստանից համապատախան փաստաթղթեր չեն ներկայավել և գործող իշխանությունների համագործակցությունը ՄԻԵԴ-ի հետ եղել է ոչ ամբողջական և դրանով ՀՀ- լիարժեքորեն չի օգտագործել պաշտպանվելու իր իրավունքը և պարտավորությունը։
Պատգամավորը հարցրեց, թե այդ դեպքում պաշտոնական դիրքի չարաշահում արդյոք գլխավոր դատախազը չի տեսնում։
Նշելով, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարում էր որ բացահայտված է Մարտի 1-ի գործը, բայց դատապարտվածներ չկան։
«Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, հերթական էքսցեսի ժամանակ, ասաց. «ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալներում»․ Ձեզ, որպես Գլխավոր դատախազ, չի՞ հետաքրքրում որ Փաշինյանի ներվերի հետ խաղալը կարող է պատճառ դառնալ, որ մարդիկ հայտնվեն ԱԱԾ պադվալներում»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։
Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ Մարտի 1-ի գործը ՄԻԵԴ է ուղարկվել 2015 թվականին և այն ժամանակ ՀՀ իշխանությունները այդ փաստաթղթերը չեն ուղարկել։
Արթուր Խաչատրյանն էլ հիշեցրեց, որ 8 տարի է ՔՊ-ն է իշխանության, ինչու չի ուղարկել այդ փաստաթղթերը և չի համագործակցել։
Աննա Վարդապետյանը հայտնեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված կլինի, եթե մեղադրական վերդիկտ ընդունվի, ինչը դեռ չկա, իսկ մնացածը քաղաքական հայտարարություններ են։
Արթուր Խաչատրյանը գոհունակությամբ շնորհակալություն հայտնեց որ դատախազն անկեղծորեն հերքեց Նիկոլ Փաշինյանին։
Աննա Վարդապետյանը չպատասխանեց ԱԱԾ պադվալների վերաբերյալ հարցին։