Քաղաքական պատվեր կատարող հարճերը կգան ու կանցնեն, իսկ Եկեղեցին անսասան է ու հավերժ. Երվանդ քահանա
Հասարակություն
17:34 29/04/2026
Հայաստան

Քաղաքական պատվեր կատարող հարճերը կգան ու կանցնեն, իսկ Եկեղեցին անսասան է ու հավերժ. Երվանդ քահանա

«Սա անհարգալից վերաբերմունք է աշխարհասփյուռ հայերի և դարավոր հոգևոր այն կառուցի հանդեպ, որը եղել ու մնում է հայոց պետականության անսասան հենասյունը»,- նշում է  Տեր Երվանդ քահանա Երանյանը՝ արձագանքելով, թե ինչո՞ւ չլուսաբանվեց ապրիլի 24-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչո՞ւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից հանվեց Վեհափառ Հայրապետի այցի մասին լրատվությունը:

«Հանրային հեռուստաընկերությունը, որը կոչված է արժեքահենք հասարակություն և ճաշակ ձևավորել,  դարձել է բութ գործիք օրվա ապազգային իշխանությունների ձեռքին՝ սպասարկելով նրանց մանր ու ճղճիմ օրակարգը։

Քաղաքական պատվեր կատարող հարճերը կգան ու կանցնեն, իսկ Եկեղեցին իր ազգաշահ ու լուսավոր առաքելությամբ  անսասան է ու հավերժ»,- նշում է Տեր Երվանդ քահանա Երանյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքական պատվեր կատարող հարճերը կգան ու կանցնեն, իսկ Եկեղեցին անսասան է ու հավերժ. Երվանդ քահանա