Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Փնտրել են բազում հակառուսական գործիչների և բոլորին հրավերներ ուղարկել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մայիսի 4-5-ին, ինչպես հայտնի է, Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հայաստանի իշխանությունները՝ Եվրամիության ղեկավարության հետ միասին, խնդիր են դրել միջոցառումը վերածել հակառուսականության մարաթոնի։ Արդեն հայտնի է, որ Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Զելենսկին:
Մեր տեղեկություններով, փնտրել, պեղել են բազում հակառուսական գործիչների և բոլորին հրավերներ ուղարկել։ Բայց Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները, որոնց հետ Փաշինյանն իբր արդեն խաղաղություն է հաստատել, ըստ լուրերի, դեռևս չեն հաստատել իրենց այցը, և հավանական է, որ կմերժեն հրավերը։ Թեև չի բացառվում՝ դա էլ «չվնասելու» միտումով է արվում: Ընդդիմադիր շրջանակներն էլ չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել` եվրոպական պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու օրերին զանգվածային ակցիաներ են ծրագրում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։