«Հրապարակ». Ինչու է ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելnւթյան դnզան աննախադեպ չափերի հասել
Օրվա մամուլ
08:20 29/04/2026

«Հրապարակ». Ինչու է ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելnւթյան դnզան աննախադեպ չափերի հասել

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել։ Ցուցակի հետին հորիզոնականներում հայտնված գործող պատգամավորները չեն կարողանում հաշտվել այն անարդարության հետ, որ տեղի ունեցավ ներկուսակցական ընտրությունների և ցուցակը կազմելու ժամանակ:

Կարծում են, որ ոմանք ծանոթ-բարեկամ սկզբունքով խլեցին իրենց մանդատները։ Հատկապես Արայիկ Հարությունյանի հետ ասոցացվող անձինք են եղել շահողները: Նրանցից մեկին` Դավիթ Դանիելյանին, ՔՊ վարչությունը հեռացրեց ցուցակից՝ ընտրողներին իր օգտին ուղղորդելու համար։ Ասում են, որ 50-ում հայտնված Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանն էլ եղբոր՝ վարչապետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովհաննիսյանի քարոզչությամբ է իր տեղը նվաճել, եղբայրն էլ ցուցակում 65-րդն է։ ՔՊ-ականները նեղսրտած են` ինչո՞ւ պետք է հիմա «վիզ դնեն», որ Արայիկի մարդիկ պատգամավոր դառնան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու է ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելnւթյան դnզան աննախադեպ չափերի հասել