Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաշազադեի տեղակալը հայտարարել է, որ Հայաստանում իրենք ունեն 500 մզկիթներ, որոնք ոչնչացվել են, որ դրանք պետք է վերակառուցվեն ու վերադարձվեն Փաշազադեի ղեկավարած կառույցի տնօրինմանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիներն այնտեղ»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծում է, որ Ադրբեջանը հոգևոր առաջնորդի տեղակալի բերանով հայտարարում է, որ Հայաստանում պետք է մզկիթներ կառուցվեն։
«Ուզում են Հայաստան բերել հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, և դա հայտարարում են երկրի նախագահի մակարդակով, այն նախագահի, որ ինչ պահանջել է, Հայաստանի այսօրվա վարչապետը կատարել է։ Հարգելի հայրենակիցներ, այս ընտրությունները երկու բանի մասին են, կամ մենք ծնկի ենք գալիս, ենթարկվում ենք և փորձում ենք մնալ իրենց հույսին, մեր վաղեմի հակառակորդների հույսին, կամ ուշքի ենք գալիս ու սկսում ենք վերակառուցել, ունենալ ուժեղ երկիր, տեր լինել մեր պապերից ժառանգած երկրին»,-նշում է Նարեկ Կարապետյանը։