Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առանց երեխաների միասեռ ամուսնությունների քարոզչության տարածումը հավասարազոր է ժողովրդագրական ինքնասպանության. Սուրենյանցը՝ ի պաշտպանություն ավանդական ընտանիքի
«Ի պաշտպանություն ավանդական ընտանիքի։ Հայաստանում ընտանիքի և ծնելիության ճգնաժամն արագորեն ուժեղանում է։ Միայն 2024 թվականին նորածինների թիվը նվազել է 7,7 տոկոսով՝ ծնվել է 33 648 երեխա՝ նախորդ տարվա 36 265-ի փոխարեն։ Ամուսնությունների թվի նվազումը և ամուսնալուծությունների աճը էլ ավելի են սրում իրավիճակը»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշում է՝ միաժամանակ Ադրբեջանի բնակչությունը անընդհատ աճում է՝ մեծացնելով ժողովրդագրական և ռազմական ճնշումը մեր սահմանների վրա։
«Ուժերի հարաբերակցությունը տարեցտարի փոխվում է Հայաստանի դեմ։ Այս պայմաններում առանց երեխաների միասեռ ամուսնությունների քարոզչության տարածումը հավասարազոր է ժողովրդագրական ինքնասպանության։
Արևմտյան տարբեր հիմնադրամների և ինստիտուտների հետ փոխկապակցված կառույցները գնալով ավելի համառորեն փորձում են մեզ հրամցնել օտար օրակարգեր։
«Մարդու իրավունքների» և «եվրոպական ինտեգրման» քողի տակ մեզ ստիպում են ընդունել այնպիսի «գաղափարախոսություն», որը խարխլում է հայ ժողովրդի գոյության հիմքերից մեկը՝ ավանդական ընտանիքը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 35-րդ հոդվածը և Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածն արդեն սահմանում են ամուսնությունը որպես տղամարդու և կնոջ միություն:
Թերևս, անհրաժեշտություն է, որ ապագա խորհրդարանը զարգացնի սահմանադրական այս կարգավորումները՝ օրենսդրական փաթեթեներ ընդունելով միասեռ ամուսնությունների լեգալացման դեմ և ԼԳԲՏ քարոզչության արգելման մասին»,-գրում է քաղաքագետը։