Ինչ վնաս կարող է մարմելադը հասցնել առողջությանը
Առողջություն
11:44 29/04/2026
Աշխարհ

Ինչ վնաս կարող է մարմելադը հասցնել առողջությանը

Սինթետիկ գունանյութեր, համեմունքներ և կոնսերվանտներ պարունակող մարմելադը կարող է պոտենցիալ վտանգավոր լինել կյանքի համար։ Այն կարող է լուրջ հիվանդություններ առաջացնել, այդ թվում՝ քաղցկեղ։ «Абзац»-ին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ և Ռուսաստանի հանրային առողջապահության ասոցիացիայի նախագահ Անդրեյ Դեմինը։

Մասնագետն ընդգծել է, որ նման մթերքների մեծ մասը կարելի է դասակարգել որպես «անօգուտ սնունդ»։ Ըստ նրա, նման մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել ճարպակալման, մարսողական համակարգի հիվանդությունների, ալերգիկ ռեակցիաների և, ամենավատ դեպքերում, քաղցկեղի։

Մասնագետը մեջբերել է խոսուն տվյալներ. 2023 թվականին անցկացվել է մարմելադի 30 ապրանքանիշի վերլուծություն, և դրանցից միայն ութն են համապատասխանել օրենքին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder