Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանական մրցույթում հաղթել է գերմանաբնակ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը
Իսպանիայում անցկացված կոմպոզիտորական մրցյութում 6 կոմպոզիտոր հաղթող է ճանաչվել, և նրանց թվում՝ գերմանաբնակ Արսեն Բաբաջանյանը։ օrer.eu-ի հաղորդմամբ, մրցույթի պայմանն է, որ նրանք պետք է սիմֆոնիկ նվագախմբի հետ մասնակցեն աշխատաժողովի և իրենց ստեղծագործությունը պետք է կատարի Real Filharmonía de Galicia-ի նվագախումբը՝ հայտնի դիրիժոր Արմանդո Մերինոյի ղեկավարությամբ։
«Ես ուրախ եմ, որ հաղթողներից մեկն եմ, և իմ ստեղծագործության պրեմիերան՝ հինգ այլ կոմպոզիտորների գործերի հետ միասին, Real Filharmonía de Galicia- ն կկատարի մայիսի 8-ին Resis փառատոնի շրջանակներում Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում։ Ես հատկապես ուրախ եմ հրաշալի և շատ սիրված դիրիժոր Արմանդո Մերինոյի հետ առաջիկա համագործակցության համար»,- գրել է Արսեն Բաբաջանյանը։
Նվագախումբը կկատարի Արսեն Բաբաջանյանի «Pre-Fragments II» ստեղծագործությունը։