«Հրապարակ». Մեղադրանք է առաջադրվել ՊՆ և ԱԻՆ նախկին փոխնախարար Արա Նազարյանին
Օրվա մամուլ
08:35 30/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Մեղադրանք է առաջադրվել ՊՆ և ԱԻՆ նախկին փոխնախարար Արա Նազարյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 10 տարի պաշտ։պանության փոխնախարար (2007-2017թթ.), ապա 2017-2020 թթ. արտակարգ իրավիճակների փոխնախարար աշխատած Արա Նազարյանին։

Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն: Պարզելու համար, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, փորձեցինք կապվել Նազարյանի կամ նրա փաստաբանի հետ, սակայն չհաջողվեց։ Վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ, թե այժմ ինչով է զբաղվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Մեղադրանք է առաջադրվել ՊՆ և ԱԻՆ նախկին փոխնախարար Արա Նազարյանին