Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գործողությունները միջուկային սպառազինությունների մրցավազք են հրահրում․ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գործողությունները ուղղակիորեն հրահրում են միջուկային սպառազինությունների մրցավազք, և Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել լայնածավալ միջուկային փորձարկումները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Պետք է նշել, որ միջուկային զենք ունեցող բոլոր երեք արևմտյան պետությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գործողությունները ուղղակիորեն հրահրում են միջուկային սպառազինությունների մրցավազք», - ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Դիվանագետը նաև նշել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան արդեն բացահայտ հայտարարել են իրենց միջուկային զինանոցների ընդլայնման մասին, մինչդեռ Միացյալ Նահանգները, հրաժարվելով պայմանագրային սահմանափակումներից և անտեսելով փորձարկումների արգելքը, պատրաստակամություն է հայտնել անհապաղ ընդլայնել իր հնարավորությունները և վերսկսել միջուկային փորձարկումները առաջին իսկ հրամանի դեպքում։