Հայաստանում ինչն է ծաղկում... գաղտնալսումը. Գեղամ Մանուկյանը՝ Քրիստիննե Գրիգորյանին
Քաղաքական
16:56 30/04/2026
Հայաստան

Հայաստանում ինչն է ծաղկում... գաղտնալսումը. Գեղամ Մանուկյանը՝ Քրիստիննե Գրիգորյանին

«Հայաստանում ինչն է  ծաղկում, գաղտնալսումը»,- ԱԺ-ում «Արտաքին հետախուզական գործունեության և  արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

ԱԺ պաշտպանության  և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չհամաձայնվեց ընդդիմադիր պատգամավորի հետ։

«Չի ծաղկում, չի ծաղկում»,- ասաց Քոչարյանը։

«Լավ էլի»,- արձագանքեց Մանուկյանը։

Գ.Մանուկյանը գաղտնալսմանը վերաբերող հարցերով դիմեց նախագծի հիմնական զեկուցող ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին։

Գ. Մանուկյանը նշեց, որ գլխավոր դատախազին էլ է ասել՝ գաղտնալսումները երբեմն քաղաքական նպատակահարմարության առումով չարիք են. «Գաղտնալսումները հետո դառնում են մոնտաժված, կեղված, կեղծիքի արդյունքում դառնում են քրեական գործեր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում ինչն է ծաղկում... գաղտնալսումը. Գեղամ Մանուկյանը՝ Քրիստիննե Գրիգորյանին