Արծվաշենցիները այնտեղ գնալու են ապրե՞ն, ասեն լավ պատմամշակութային հուշարձան է. Փաշինյանը՝ ենթադրյալ մզկիթի մասին
Քաղաքական
13:12 30/04/2026
Հայաստան

Արծվաշենցիները այնտեղ գնալու են ապրե՞ն, ասեն լավ պատմամշակութային հուշարձան է. Փաշինյանը՝ ենթադրյալ մզկիթի մասին

«Մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ, երբ-որ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո և մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին, մեր ռեակցիան ինչ պետք է լինի»,- կառավարության ճեպազրույցի սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման մասին հարցին:

Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու է Նիկոլ փաշինյանը հավասարություն դնում հայերի և Եկեղեցիներ քանդող ադրբեջանցիների միջև․

«Օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականը, ասում են գիտեք ինչ,  այս հողերը մերն են եղել և այսպես շարունակ, մենք ինչ պետք է անենք, այդ թվում կարող է լինել նաև այդպիսի որոշում: Երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կատեգորիաներով անցնող հուշարձան է և էլի ուզում եմ ասեմ, եկեք չմոռանանք, կոնկրետ Արծվաշենի օրինակով, որովհետև կարող է այդ պահին պարզվել, որ ամբողջ Արծվաշենի տարածքում  պատմամշակութային հուշարձաններ են, մենք ինչ ենք անելու:

Արծվաշենցիները այնտեղ գնալու են ապրե՞ն, ասեն լավ պատմամշակութային հուշարձան է»,-ասել է նա:

Լրագրողները հիշեցրին, որ իրենք խոսում են հայկական Ստեփանակերտում կառուցված հայկական եկեղեցու մասին, ոչ թե Աղդամում, կամ ֆՖիզուլիում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արծվաշենցիները այնտեղ գնալու են ապրե՞ն, ասեն լավ պատմամշակութային հուշարձան է. Փաշինյանը՝ ենթադրյալ մզկիթի մասին